Փետրվարի 19-ին` ժամը 18.00-ի սահմաններում, SKANIA կցորդով բեռնատար ավտոմեքենան Նոյեմբերյան-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին` Ջուջևան գյուղի վերջնամասում, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել ձախակողմյան պատին և շրջվել:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ վարորդը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:









































