Փետրվարի 19-ին` ժամը 15.40-ի սահմաններում, «Նիսսան Սանի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 60-ամյա մի կնոջ:
Վերջինս դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադի կողմից ստացել է բուժօգնություն:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:






































