«Աշխատող մարդու համար, թե ինչ աթոռի վրա նստած կլինի, կապ չունի: Որտեղ նշանակեն, էնտեղ էլ կաշխատեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ՝ պատասխանելով հարցին, թե պատգամավորի աշխատանքին ինչպե՞ս է վերաբերվում և մտածե՞լ է արդյոք այդ աշխատանքին անցնելու մասին:
Ա. Մովսիսյանը տեղեկացրեց, որ դեռ չի մտածել առաջադրվելու մասին ու չի քննարկել այդ հարցը. «Կուսակցությունն ինչ կորոշի, այդպես էլ կանենք»:
Հիշեցնենք, որ Ա. Մովսիսյանը ՀՀԿ խորհրդի անդամ է:








































