Վաշինգտոնի լեռնադահուկային հանգստավայրում կիրակի օրը տեղի ունեցած ձնակույտի հոսքի պատճառով երեք մարդ մահացել է, ևս մի քանիսը համարվում են անհայտ կորած:
AFP-ի հաղորդմամբ՝ լեռնադահուկային հանգստավայրի մենեջեր Ջոն Ջոիֆորդսն ասել է, որ դեռևս հստակ չէ, թե քանի մարդ է վիրավորվել պատահարի հետևանքով, բայց երեք մարդ հաստատ մահացել է:
Ոստիկանութան ներկայացուցիչը հայտնել էր, որ անհայտ կորածների թիվը 8-ն է: