Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Հանրապետականն ընդդեմ հանրապետականի

Արևադաշտի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Հովսեփ Օհանյանը, անդրադառնալով հունվարի 9-ին կայանալիք գյուղապետի ընտրություններին, նշեց, որ իր շանսերը լավ է գնահատում։ «Ճիշտն ասած, ես չեմ կարող ասել, թե քանի տոկոս ձայն կհավաքեմ, քանի որ միշտ իմ դիմացինին ավելի ուժեղ եմ գնահատում, քան ինձ։ Համենայնդեպս չէի ասի, թե հավասարազոր ուժեր ունենք, իզուր չէ, որ դուրս եմ եկել պայքարի։ Հետո, ես չեմ դուրս եկել պայքարի, Արամ Ղազարյանն է դուրս եկել իմ դեմ։ Ես ինքնահոս կերպով եմ դարձել Արևադաշտ գյուղի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Համենայդեպս, իմ շանսերը անհամեմատ լավ են»,- նկատեց Հովսեփ Օհանյանը։ Մեր հարցին՝ նա անդամագրվե՞ց հանրապետական կուսակցությանը, թե՞ ոչ, պատասխանեց. «Ես կուսակցական չեմ, պարզապես կռված երկրապահ տղա եմ` մեդալներով, պատվոգերով։ Հայրենիքի նվիրյալներից մեկը ես եմ։ Ճիշտն ասած, հանրապետական կուսակցությանը անդամագրվելու ցանկությունը առաջացով վերջին շրջանում, բայց մտածեցի, որ անդամագրումս քաղաքական այլ երանգներ կստանա։ Սակայն իրականում եղել եմ այդ կուսակցության կողքին՝ որպես ազգի նվիրյալ, բարձրագույն կրթություն ունենալով, հասկանում եմ, որ այսօր իշխանության գլուխ ինքն ա, իսկ ես պարզ է, որ իշխանության գլուխ կանգնած մարդ եմ, և պատահական չէ, որ ձգտում եմ դրան։ 84 թվից աշխատել եմ ղեկավար պոստերում»։ Հիշեցենք, որ Արևադաշտի մյուս թեկնածուն Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Արամ Ղազարյանն է, որը պաշտոնապես հարում է հանրապետական կուսակցությանը։ Ստացվում է, որ երկու թեկնածուներն էլ հանրապետական կուսակցության համակիրներ են, պարզապես մեկը՝ պաշտոնապես, իսկ մյուսը՝ հոգեպես։ Արձագանքելով սրան՝ Հովսեփ Օհանյանը ավելացրեց. «Իմ մրցակիցը երկար տարիներ եղել է մեր Բաղրամյանի շրջանի ՀՀՇ-ի նախագահ, իսկ ինձ, որպես զինվորագրված զինվոր, տասնյակ անգամ ուղարկել է Ղարաբաղ՝ առաջին գծերում կռվելու, բայց ինքն անմիջական մասնակցություն չի ունեցել։ Չնայծ ֆինասավորել է մեզ, բայց միշտ մնացել է 4-րդ «լինիայում»,- եզրափակեց Արևադաշտի գյուղապետի պաշտոնակատար Հովսեփ Օհանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում