Իսկապես ուզում եմ, որ կանաչ տարածքները շատ լինեն: Ես չեմ պատկանել որևէ կուսակցության, որևէ կուսակցության անդամ չեմ, բայց եթե լինեի, կլինեի Կանաչների կուսակցությունից: Շատ կարևոր է, որ մայրաքաղաքում շատ պուրակներ ու այգիներ լինեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անկեղծացավ դերասանուհի, «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:
Հարցին` ի՞նչ է կարծում դերասանուհին Մաշտոցի պուրակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն որոշման մասին, ըստ որի, Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները պետք է տեղակայվեն այգում`ծննդատան ամնիջական հարևանությամբ, վերջինս պատասխանեց, որ Երևանում այնքան շատ տարածքներ կան, որ կանաչապատված չեն ու ոչինչ չկա կառուցված: Նրա խոսքով` կրպակները պետք է այդպիսի տեղերում կառուցել, ոչ թե կանաչապատ այգում, պետք է այնպիսի տարբերակ մշակել, որ չտուժեն դրա հետևանքով նաև քաղաքացիները:
«Ես ներկա եմ եղել, թե ինչպես էին Կոմիտասում` Փափազյան փողոցում, քանդում կրպակները: Ծանր էր այդ ամենը, մարդկանց տեսնելը»,- ընդգծեց նա:











































