Տեղական լրատվական կայքը հաղորդել է, որ այսօր Ալժիրի մայրաքաղաքում ռումբի պայթյունի հետևանքով մահացել է ավտոբուսի 4 ուղևոր և վիրավորվել` 10-ը:
AFP-ն գրում է, որ անվտանգության ուժերը հաստատել են, որ պայթյունը տեղի է ունեցել, բայց տեղեկություններ չեն հայտնել մահացությունների վերաբերյալ:
El Watan կայքը հաղորդել է, որ վիրավորված ուղևորները շատ ծանր առողջական վիճակում են եղել, և նրանցից ոչ բոլորն են պայթյունի ժամանակ ավտոբուսում եղել:
Արաբալեզու En Nahar-ը գրել է, որ ռումբը նախատեսված է եղել զինվորներին տեղափոխող մեքենայի համար, սակայն ժամանակից շուտ է պայթել և հարվածել է ավտոբուսին:








































