Thursday, 18 06 2026
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ

Պանրի արտահանումն աննշան ավելացել է. Ա. Գիգոյան

2011 թ. 2010-ի համեմատ մեր երկրից պանրի արտահանումն աճել է մոտ 120 տոննայով: Սակայն, ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց Պանրագործների ասոցիացիայի տնօրեն Արմեն Գիգոյանը, արտահանվում է 2 տեսակի պանիր՝ զտած, որը որպես հումք է արտահանվում, և նորմալ, վերջնական արտադրանքի տեսքով: Աճը եղել է վերջինի մասով:

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն՝ 2011 թ. Հայաստանից արտահանվել է 439.8 տոննա պանիր և կաթնաշոռ՝ 2010-ի 496.4 տոննայի փոխարեն: Այս շուրջ 56 տոննայի նվազումը Ա. Գիգոյանը բացատրեց այսպես. «Եթե թվերի մեջ նվազեցում է եղել մոտ 60 տոննայի, դրան գումարած արտահանման ավելացումը՝ 120 տոննա, ապա 180 տոննա ավելի քիչ զտած պանիր է արտահանվել, քան նախորդ տարի: Պարզապես անցած տարի զտած պանրի, որն օգտագործվում է հալած պանրի հումքի համար, պահանջարկը նվազել է»:

Ընդ որում՝ պատրաստի պանրի արտահանման ծավալների ավելացումը, Ա. Գիգոյանի խոսքով, լավ կատարված աշխատանքի արդյունք չէ, այլ պատճառն այն է, որ Հայաստանում անցած տարի պանիր շատ է արտադրվել, ինչը և սպասվում էր, ունեցել ենք բարձր ինքնարժեքով ցածր լիկվիդային ապրանք: Հայաստանի քաղաքացիները սպառում են սահմանափակ քանկությամբ պանիր՝ մինչև 20 հազար տոննա, և ըստ Ա. Գիգոյանի՝ ավելցուկն էլ արտահանվել է: Հայաստանից պանիր արտահանվում է հիմնականում ՌԴ, և շատ սահմանափակ քանկությամբ ԱՄՆ՝ առավելագույնը 50 տոննա:

Ասոցիացիայի տնօրենը հայտնեց, որ ներկայում բանակցություններ են տարվում ռուսական մի ընկերության հետ. «Պահանջները իրոք լուրջ են, մեծ քանակների մասին է խոսքը՝ տարեկան 2 հազար տոննայի: Մեզ էլ օգնող չկա: Մտածում ենք համաձայնենք, թե ոչ: Լուրջ ներդրումներ են պետք՝ մոտ 1.5 մլն դոլար: Ու թեև 3 տարում պետք է ծավալները հասցվեն 2 հազար տոննայի, պետք է սկսենք 500 տոննայից, բայց 3 տարին էլ սեղմ ժամկետ է: Առաջիկա ընտրություններն էլ գուցե խանգարեն, գուցե և օգնեն բանակցություններին»:

Նրա խոսքով՝ Հայաստանն ի վիճակի է 2-3 հազար տոննա արտահանել, և կաթի գների բարձրացումը դրական ազդեց ոլորտի վրա: «Չկա չարիք առանց բարիքի, հասկացանք, որ կարող ենք շատ արտադրել, քանի որ հումքի բազան՝ կաթը, շատանում է: Մարդիկ կով են գնում, չեն մորթում կաթնատուներին, դրսից են բերում և միտում կա ավելացման: Կառավարությունն անընդհատ ասում է կօգնենք, բայց 1 դրամ անգամ դեռ չի օգնել»,- նշեց Ա. Գիգոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում