Աշխարհում հայտնի Բարբի տիկնիկների արտադրող Mattel ընկերությունը մտադիր է արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանիքի մեկամյա տարեդարձի կապակցությամբ թողարկել նրանց կերպարանքով տիկնիկներ:
Հարսանեկան արարողությունը կայացել է 2011 թ. ապրիլի 25-ին, և դրան ուղիղ եթերով հետևում էր ավելի քան երեք միլիարդ մարդ:
Ժպտացող Բարբի-Ուիլյամը և Բարբի-Միդլթոնը կկրեն հարսանեկան զգեստների պատճենները:
Ուիլյամը կլինի իռլանդական գվարդիայի գնդապետի համազգեստով, իսկ Միդլթոնը` շքեղ հարսանեկան զգեստով:
Տիկնիկային զույգը կարժենա 100 դոլար:










































