Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հույս է հայտնել, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կամ նրա մերձավոր կողմնակիցներից որևէ մեկը կմասնակցի Բաղդադում մարտի 29-ին կայանալիք ԱՊԼ գագաթաժողովին:
Ինչպես ակնկալում է Իրաքի վարչապետը` Սիրիայի նախագահի մասնակցությունը կօգներ սկսել նոր բանակցություն` «առանց որևէ մեկի միջամտության»:
«Արաբական երկրներից ոչ մեկը չի ցանկանում, որ Սիրիայում իրավիճակն ավելի վատանա»,- ասել է ալ-Մալիքին:
Իրաքի վարչապետը նաև հայտնել է, որ Բաղդադում կայանալիք գագաթաժողովի մասնակցության հայտն ընդունել են ԱՊԼ բոլոր անդամ երկրները` չնայած Բաղդադի անվտանգության ոլորտում տիրող լարված իրավիճակին:
Վարչապետի խոսքերով` «արաբական 19 պետություններ կներկայացնեն դրանց ղեկավարները, իսկ մնացած երկրները` վարչապետները կամ ԱԳՆ նախարարները»:











































