Tuesday, 23 06 2026
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին

ՍԴՀԿ ատենապետի վիճարկումները քաղաքական ճնշում են ՍԴՀԿ նկատմամբ. Լյուդմիլա Սարգսյան

ՍԴՀԿ ատենապետի վիճարկումները մի ամբողջ կառույցի նկատմամբ գիտակցված ոտնձգություն են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով ՍԴՀԿ ատենապետի պաշտոնի վիճարկումներին:

Ըստ Լ. Սարգսյանի` այս վիճարկումները քաղաքական ճնշում են ՍԴՀԿ նկատմամբ, որ փորձում են իրականացնել, խեղաթյուրել իրական փաստերը, հասարակությանը գցել մոլորության մեջ, ինչպես նաև նախընտրական նպատակներ հետապնդել: «Ես երեկ եմ իմացել, որ Հայաստանում գործող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անունից դեկտեմբերի 20-ից հետո «Հայոց աշխարհ»-ում հայտարարություն է տրվել համագումարի մասին: Ամեն բան սկսվել է այդտեղից, իսկ այդ համագումարի պատասխանատուին պետք է պատասխանատվության ենթարկել, որ նա այդ ՍԴՀԿ-ի անվան տակ հայտարարություն է արել: Վերջին հաշվով հստակեցնենք. եթե մեր անունից հայտարարություններ են արվել, մենք ինչո՞ւ այդ համագումարին ներկա չենք եղել կամ ինչո՞ւ տեղյակ չենք եղել դրանից»,- մեկնաբանեց Լ. Սարգսյանը`հավելելով, որ պետք է ուղիղ պատասխանատվության ենթարկել Պերկուպերկյանին, Վահան Շիրխանյանին և մյուս կազմակերպիչներին:

Նրա համոզմամբ` նրանք այսօր ոտնահարել են ՀՀ կուսակցությունների մասին օրենքը, փորձել են կեղծիքով գրանցվել պետռեգիստրում: Լ. Սարգսյանը նաև կարծում է, որ այս օրինակը դաս պետք է լինի բոլորին, որպեսզի մյուս անգամ որևէ մեկը մարդու իրավունքների նկատմամբ նման ոտնձգություն չկատարի: «Սա մի բացառիկ երևույթ է: Մեկ կուսակցության անվան տակ փորձել մեկ այլ կուսակցություն գրանցել, դա մի ամբողջ կառույցի խնդիր է, մի մարդու երևույթ չէ»,- նշեց Լ. Սարգսյանը:

Հիշեցնենք, որ կուսակցության ատենապետ ճանաչված Լյուդմիլա Սարգսյանից Գևորգ Պերկուպերկյանը պահանջում է վերադարձնել կուսակցության փաստաթղթերը, դրոշը, կնիքն ու արխիվը` պնդելով, թե ինքն է ընտրված նոր ատենապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում