Ինչպես հաղորդում է France Press գործակալությունը, շվեդ ոստիկանները փրկել են մի մարդու, ով երկու ամիս շարունակ մնացել է ձյան տակ թաղված մեքենայի մեջ:
Ենթադրվում է, որ 45-ամյա տղամարդը ձյան թակարդի տակ մնացել է 2011թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Նրա մեքենան գտել են անտառում, Ումեո քաղաքի շրջակայքում:
Դեկտեմբերի կեսերից տղամարդը սնվել է միայն ձնով: Նրան պատահաբար են գտել: Նրա մեքենան նկատել է ձյունագնաց ավտոմեքենայի վարորդը:
Երբ ժամանել են անվտանգության ուժերը, նրանք մեքենայում հայտնաբերել են քնապարկով տղամարդուն, ով շատ հյուծված է եղել և չի կարողացել խոսել:
Այնուամենայնիվ, նա կենդանի է եղել:
Փրկված տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: Ինչպես ակնկալվում է, շուտով նա ի վիճակի կլինի պատմել իր գերության պատմությունը:
Բժիշկների խոսքերով` սա առանձնահատուկ դեպք է, քանի որ քչերին է հաջողվում կենդանի մնալ ավելի քան 2-3 շաբաթ չսնվելուց հետո:










































