Փենսիլվանիա նահանգի երկու բժիշկներ ստեղծել են iPhone-ի նոր ծրագիր, որը թույլ է տալիս պարզել, թե որքան սուրճ է հարկավոր խմել մեկ օրվա ընթացքում` երաշխավորելով, որ սուրճի ազդեցության պատճառով մարդիկ գիշերվա ընթացքում արթուն չեն մնա:
Today in Tech-ը գրում է, որ անվճար Caffeine Zone ծրագիրը ստեղծվել է Ֆրենք Ռիթերի և Կուո-Չուան Յեհի կողմից: Հիմք ընդունելով այն փաստը, որ 200-ից 400 միլիգրամ սուրճը բավական է մտավոր զգոնության համար, ծրագիրը օրվա ցանկացած պահի հաշվարկում է մարդու արյան մեջ կոֆեինի մակարդակը` հնարավորություն տալով պարզել, թե արդյոք նա կոֆեինի լրացուցիչ կարիք ունի, թե ոչ:
Caffeine Zone-ն անգամ օգտատերերին կարող է զգուշացնել այն մասին, որ ևս մեկ բաժակ սուրճը վտանգավոր կլինի գիշերվա ընթացքում քնելու համար:
Իսկ եթե դուք iOS-ի օգտատեր չեք, Android հեռախոսների համար գործում է Caffeine Tracker ծրագիրը, որը սակայն արժե գրեթե մեկ դոլար:









































