Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը շաբաթ օրը հայտարարել է, որ ընդդիմադիր ուժերը, որոնք 11 ամիս շարունակ երկրում անկարգություններ են անում, «դեմոկրատիան կիրառում են որպես խայծ` երկիրը պառակտելու համար»:
«Այն, որ անհավանական ուժեր են կիրառվում, որպեսզի Սիրիան պառակտվի, և փոխվի նրա երկրաբանական և պատմական դիրքը շրջանում, կասկած չի հարուցում»,- հավելել է ալ-Ասադը:
Բաշար ալ-Ասադը նման հայտարարություն է արել Դամասկոսում Չինաստանի ԱԳՆ փոխնախարարի հետ հանդիպումից հետո:











































