Նոր հետազոտության համաձայն՝ հաճախակի տեքստային հաղորդագրություններ գրելը վտանգ է սպառնում ընթերցելու ունակություններին:
Հետազոտության ընթացքում գիտնականները համեմատել են մարդկանց, ովքեր նախընտրում են տեքստային հաղորդագրություններ գրել, և նրանց, ովքեր հաճախ են ընթերցում գրքեր և ամսագրեր:
Հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր չափազանց շատ են տեքստային հաղորդագրություններ գրում, նրանց համար ավելի դժվար է նոր բառեր հասկանալը կամ դրանք ընդունելը: Մարդիկ, ովքեր հաճախակի են գրքեր, թերթեր, ամսագրեր ընթերցում, առավել հեշտ են ընկալում ու հասկանում նոր բառերը:
Հետազոտությունն իրականացրել են Քալգարի համալսարանի գիտնականները, ովքեր գտնում են, որ գրքեր կարդալը մարդկանց մոտ ստեղծագործական ունակություն է զարգացնում, իսկ տեքստային հաղորդագրությունները, որտեղ հնարավորինս կրճատվում են բոլոր բառերը, նվազեցնում են մարդկանց ընթերցելու ցանկությունը: Նրանց բառապաշարը սահմանափակ է, նրանք այլևս չեն էլ ձգտում նոր բառեր սովորել, որը վատ ազդեցություն է ունենում ընթերցելու ունակության վրա:











































