ԱՄՆ Վաշինգտոն նահանգում BP ընկերությանը պատկանող նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հրդեհի հետևանքով գործարանում դադարեցվել է հում նավթի թորման սարքերի աշխատանքը:
Հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 14:30-ին: Ականատեսների վկայությամբ՝ գործարանի վրա բարձրացել է սև ծխի ամպ, որը նկատելի է եղել մի քանի կիլոմետր հեռավորության վրա: BP-ի ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ կրակը մարվել է մեկուկես ժամվա ընթացքում և որևէ կերպ չի ազդել գործարանի աշխատանքների վրա: Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Հրդեհի պատճառների մասին չի հաղորդվում, սակայն գործարանի աշխատակիցների հավաստմամբ՝ հրդեհից առաջ պայթյուն չի եղել:
BP-ի ամերիկյան գործարանը վերամշակում է օրական մինչև 230 հազար բարել նավթ:








































