«168 ժամ»-ի հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ եք անդամակցել ՀՀԿ-ին, Աժ պատգամավոր Վ. Դալլաքյանը այսպես է պատասխանել.
«Ես առայժմ չեմ որոշել՝ Աժ ընտրություններին կմասնակցե՞մ, թե՞ ոչ»:
«Երեկ քաղաքական շրջանակներում չէին բացառում, որ Վ. Դալլաքյանը կարող է տեղափոխվել գործադիր ոլորտ: Պատգամավորը չի ցանկացել մեկնաբանել այս թեմայի հետ կապված որևէ այլ հարց: Հիշեցնենք, որ նա 1995 թվականից անընդմեջ եղել է Աժ պատգամավոր և համարվում է ամենաշատ օրինագծեր հեղինակած պատգամավորը, նա հեղինակել է ավելի քան 80 ընդունված օրինագիծ»,- հավելում է թերթը: