Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Երնջակյանին ինչ ասես

Երեկ ամբողջ օրվա ընթացքում իրավիճակը բավականին լարված էր Երևանի Մաշտոցի պողոտայի պուրակում, որտեղ քաղաքապետարանը փորձում է տեղադրել Աբովյան փողոցից մոնտաժված խանութները: Դրան խոչընդոտել փորձող և պուրակը պաշտպանող քաղաքացիական ակտիվիստները, որոնք արդեն մի քանի օր է գիշերում են պուրակում, երեկ բախվել են ոստիկանական շղթային, որ կազմվել է խանութների տեղադրման շինաշխատանքները շարունակելու համար: Իսկ Երևանի քաղաքապետարանի, այսպես ասած, ներկայացուցիչ, ավագանու անդամ Արա Երնջակյանն էլ հավաքված ակտիվիստներին թափթփուկ է անվանել:

Իհարկե ավելորդ է խոսել մի մարդու նկարագրի մասին, որը հանդիսանում է Հայաստանում բավականաչափ տարածված պալատական մտավորականության վառ ներկայացուցիչ, որը միշտ իշխանությունների հետ է: Նման մարդուց անգամ վիրավորվել չի կարելի, որովհետև վիրավորվում են մարդուց, որն անվերապահ հասարակական հեղինակություն է, և որը տալիս է իր անաչառ ու խիստ, երբեմն նույնիսկ դաժան գնահատականը: Իսկ Երնջակյանն անում է ընդամենը պալատական մտավորականի իր գործը և ջանում է դա անել եռանդով, որովհետև նման մտավորականների շրջանակում մրցակցությունը իսկապես շատ մեծ է՝ իշխանությունները մեկն են, իսկ նրանց համապատասխան տաքուկ տեղերում տեղավորվել ցանկացողները` շատ:

Սակայն այս ամենի հանդիման Հայաստանում այսօր ոչ թե քար անտարբերություն է, այլ կամաց-կամաց հալչող քաղաքացիական սառույց: Եվ այսօր արդեն, նման պալատական մտավորականները ոչ թե հանդիսանում են հակադրություն այդ ամենին, այլ ընդամենը է՛լ ավելի են մեծացնում քաղաքացիական դիմադրության մոտիվացիան: Իշխանությունները նման անխոհեմ և անհեռանկար գործողություններով է՛լ ավելի են քաղաքացիական ակտիվությունը խթանում, և այսօր հարցն այն է, թե Հայաստանում երբ է տեղի ունենալու քաղաքացիական պայթյուն-հրավառությունը, որի դեմ այլևս անզոր են լինելու ոստիկանական շղթաներն ու պալատական մտավորականները, և ոստիկաններն իրենք նույնիսկ վերածվելու են քաղաքացիների:

Իսկ պալատական մտավորականները այդպիսին էլ կմնան, որովհետև դա մի հումք է, որը երբեք տրանսֆորմացիայի չի ենթարկվում, այլ պարզապես կա՛մ պահանջված է լինում, կա՛մ պարզապես լինում է անպետք՝ նայած, թե ինչպիսի իշխանություն և ինչպիսի հասարակություն է ձևավորվում երկրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում