«Հրապարակ»-ը գրում է, որ մի քանի տուրիստական ընկերություններ լուրջ խնդիրների մեջ են հայտնվել ամանորյա ուղևորափոխադրումների հետ կապված, որոնց արդյունքում նրանք տասնյակ հազարավոր դոլարների վնասներ են կրել:
«Մասնավորապես՝ ընկերություններից մեկը մեծ գումար է պարտք Դուբայի հյուրանոցներից մեկին՝ նախապես ձևակերպած բրոնյաների համար, քանի որ ուղևորների մի մասը վերջին պահին հրաժարվել է ուղեգրերից:
Քրեական գործեր են հարուցվել, որոնց թեմայով մեր հետաքննությունը կներկայացնենք առաջիկայում: Միայն նշենք, որ ընկերություններն իրենց կորուստների մեջ մեղադրում են Միկա Բաղդասարովին և «Արմավիային»»:







































