«Հրապարակ»-ը գրում է, որ այսօր տեղի է ունենալու ԵԿՄ համագումարը, որին հրավիրված է նաև նախագահ Սերժ Սարգսյանը:
«ԵԿՄ-ն, որ բոլոր նախորդ ընտրություններին հայտարարում էր, որ իր տեղը ժողովրդի կողքին է, այսօր հայտարարելու է, որ պաշտպանելու է ՀՀԿ-ին` դա բացատրելով միջազգային իրադրությամբ, սպասվող մարտահրավերներով, ուժեղ պետություն և իշխանություն ունենալու հրամայականով:
Ընդամենը 4 տարի առաջ, 2008թ. փետրվարին, նախագահական ընտրություններից հետո, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ԵԿՄ էր հրավիրում տարբեր անձանց և համոզում ստորագրել Տեր-Պետրոսյանին պաշտպանելու հայտարարության տակ: Հիմա փոխվել է ոչ միայն միջազգային, այլ նաև ներքաղաքական դրությունը»:









































