Որոշ մարդկանց համար մեկ բաժակ սուրճը բավական չէ՝ ակնկալվող ազդեցությունը ստանալու համար:
Daily Mail-ը գրում է, որ 22-ամյա Լոգան Ուորենը գնացել է Starbucks-ի տեղական մասնաճյուղ և, օգտագործելով նվեր ստացած քարտը, պատվիրել է ամենաթանկարժեք սուրճը:
Սուրճն արժեցել է 23.60 դոլար: Այն պարունակել է 1400 միլիգրամ կոֆեին:
Բարեբախտաբար, երիտասարդն ամբողջությամբ չի խմել վտանգավոր խմիչքը, այլ միայն փորձել է` ասելով, որ սուրճը գուցե հնարավոր լիներ խմել, եթե այն համեղ լիներ։











































