Զիմբաբվեի բռնապետ Ռոբերտ Մուգաբեի 88-ամյակին նվիրված արարողությունը կարժենա 1 միլիոն դոլար: Daily Mail-ը գրում է, որ այդ մասին հաղորդվել է այսօր:
Տարեց նախագահի ծննդյան հավաքույթին, որը տեղի է ունենլու արևելյան Մուտարե քաղաքում, հրավիրված են հարյուրավոր հյուրեր:
Հավաքույթի ընթացքում հյուրերը կկարողանան ըմբոշխնել հսկայան ծննդյան տորթը, ընթրիքը, համերգ: Mail & Guardian թերթը հաղորդել է, որ արարողության ընթացքում նաև լինելու է գեղեցկության մրցույթ:
Ակնկալվում է, որ հավաքույթը կառաջացնի բնակչության զայրույթը, քանի որ երկրում միլիոնավոր մարդիկ գործազուրկ են՝ տնտեսական ու քաղաքական ճգնաժամի պատճառով:











































