ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունը բավականին կբարձրացնի այդ կուսակցության քաղաքական կշիռը: Այս մասին հանրապետական գործիչն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Այս երևույթը պետք է շատ սովորական ընդունել: ԲՀԿ-ն Օսկանյանի համար նոր ամբիոն է: Նա թիմային աշխատանքի մեջ է ընդգրկվել: Կարծում եմ՝ կուսակցության կշռի ավելացումը կախված է նաև թիմից, թե երբ և որքանով այն կավելանա»,- ամփոփեց Գալուստ Սահակյանը:
Նշենք, որ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն օրերս հայտարարել էր ԲՀԿ-ին անդամակցելու դիմում գրելու մասին, իսկ արդեն երեկ պաշտոնապես դարձել է քաղաքական այդ ուժի անդամ:








































