Նախկին փոխվարչապետն անցած գիշեր հեռարձակված շոուի ժամանակ ներգրավված է եղել ոստիկանության վերաբերյալ թեժ քննարկման մեջ:
Երբ նրանք քննարկելիս են եղել որպես ոստիկանության հանձնակատար Պրեսկոտի առաջադրվելը, հաղորդավարը հարց է տվել նրա հավատարմագրերի վերաբերյալ:
Բանավեճը վերածվել է վեճի, երբ Պրեսկոտը մեկ անգամ ձեռքը հաղորդավարի ուսին դնելուց հետո նույն բանը կրկին է արել` արդեն կատակելու նպատակով:
Երբ Դիմբըլբին հարցրել է, թե որն է ոստիկանության հանձնակատարի դերը, Պրեսկոտը պատասխանել է, որ իրականում նախապես իր կուսակցությունը դեմ է եղել նման փոփոխությանը: Հաղորդավարը հարցրել է, թե ինչու է նա այդ դեպքում առաջադրվել որպես հանձնակատարի թեկնածու, և Պրեսկոտը, ով արդեն մի փոքր լարված է եղել, ձեռքը դրել է հաղորդավարի ուսին: Վերջինս այդ քայլից ապշած՝ նախկին փոխվարչապետին խնդրել է իրեն չհրել: Այդ ժամանակ Պրեսկոտն իբր կատակելով՝ նաև երկրորդ ձեռքն է դրել հաղորդավարի ուսին, ինչն, անշուշտ, վերջինիս այնքան էլ դուր չի եկել:
Հիշեցնենք, որ 2001 թվականին Ջոն Պրեսկոտը բռունցքով հարվածել էր ցուցարարին, որը ձու էր շպրտել իր վրա:














































