Կամերունում որսորդները մեկուկես ամսում սպանել են 200 փիղ և փղոսկրը վաճառել ասիական շուկայում:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարությանը, Չադից և Սուդանից անօրինական որսով զբաղվողները ոչնչացրել են Կամերունի Ազգային պարկի փղերին:
Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ այս դեպքն աննախադեպ է կենդանիների սպանության թվով:










































