News Georgia-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ախալցխայի թիվ 5 հանրային դպրոցում բացեց «ապագայի դասարան»: Սաակաշվիլին այնտեղ ներկա է գտնվել դասընթացին և զննել է համակարգչային կաբինետը, ուր աշակերտների համար տեղադրված են smart board և սենսորային մոնիթորներ:
Facebook-ի իր էջում Սաակաշվիլին գրել է, որ ուլտրաժամանակակից տեխնիկան հնարավորություն է ընձեռում անցկացնելու ինտեգրված դասընթացներ, իսկ հատուկ մոնիթորներն ապահովում են աշակերտների առավելագույն ներգրավվածությունը:
Նշվում է, որ Վրաստանի մի շարք հանրային դպրոցներում արդեն իսկ գոյություն ունի «ապագայի դասարան»: Մինչև տարեվերջ նմանատիպ ուլտրաժամանակակից կաբինետներ կբացվեն Վրաստանի բոլոր մեծ քաղաքների դպրոցներում:
















































