Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն իրոք մասնակցել է Սինգապուրում կայացած ավիաշոուին, սակայն նրա դեմ մահափորձ չի կազմակերպվել,- հայտարարել են Սինգապուրում Իսրայելի դեսպանատանը:
«Այցը կատարվել է նախատեսված ձևով, ոչ մի արտասովոր բան չի գրանցվել»,- ասել է դեսպանատան ներկայացուցիչը, որի խոսքերը մեջբերում է ITAR-TASS-ը:
Հիշեցնենք, որ երեկ իսրայելական Yediot Akhronot թերթը և քուվեյթյան Al-Jazeera հեռուստաալիքը լուրեր էին տարածել, որ Սինգապուրում կանխվել է Էհուդ Բարաքի դեմ կազմակերպված մահափորձը: Ըստ այդ տեղեկությունների՝ ահաբեկչության կազմակերպիչները՝ «Հըզբոլլահի» 3 անդամներ, ձերբակալվել են:
«Այդ տեղեկությունները միանգամայն անհիմն են»,- ասել է դեսպանատան ներկայացուցիչը:









































