«Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները բացել են տոնական բանկետի «գաղտնիքները»: Արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին:
Այս տարի որոշվել է որոշ չափով շեղվել ավանդական արարողությունից: Բանկետային սրահը, ամենայն հավանականությամբ, նման է լինելու գիշերային ակումբի, ոչ թե շքեղ ռեստորանի` նեոնային լուսավորությամբ, ապակիներով, պլաստիկներով, բազմոցներով:
Կազմակերպիչների մտահղացման համաձայն` մեկուկես հազար հյուրերը կկարողանան հեշտությամբ տեղաշարժվել սրահով, միմյանց հետ հեշտությամբ շփվել:
Հյուրերի կերակրացանկում կլինի շուրջ 50 ուտեստ: Նրբահամ խորտիկների տեսականին լրագրողներին ցուցադրել է անձամբ երեկույթի շեֆ խոհարարը:
«Կլինի ֆուրշետ հիշեցնող ինչ-որ բան` փոքր ափսեներով, այնպես որ պետք է պատրաստել այն, ինչ հեշտ է ուտել քայլելիս` մակարոն, պանիր, հավով կարկանդակ: Կպատրաստենք շոգեխաշած կողիկներ՝ պարմեզանով, գառան կոտլետներ՝ անանուխի սոուսով, պաստայի տարբեր տեսակներով, ռիզոտտո՝ սև տրյուֆելներով: Ավանդական ընթրիքի փոխարեն կկազմակերպենք երեկույթ»,- պատմել է արարողության շեֆ խոհարար Վոլֆգանգ Պակը:










































