Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Վանի նահանգում տեղական ժամանակով ժամը 11.32-ին տեղի է ունեցել երկրաշարժ: Այն ունեցել է 4.5 բալ ուժգնություն: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աղարթը գյուղի մոտ:
Երկրաշարժը զգացվել է Վան քաղաքում և խուճապ առաջացրել նրա բնակչության շրջանում:






































