Փետրվարի 16-ին` ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե-190» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատ քաղաքի Արարատյան փողոցում բախվել է «ՎԱԶ- 21099»-ին, այնուհետև` ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ պատահարի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:











































