Հոնդուրասի բանտի հրդեհից հետո, որի ժամանակ զոհվել էր ավելի քան 350 բանտարկյալ, ողջ մնացած մարդիկ պնդում են, որ պահակախումբը թողել է, որ բանտարկյալները մահանան բանտախցում`«թակարդում», և կրակ են արձակել նրանց վրա, ովքեր փորձել են փախչել,- տեղեկացնում է Reuters-ը:
«Դա կարծես դժոխք լիներ` տեսնել, թե քո ընկերները, մարդիկ, որոնց դու լավ ես ճանաչում, ինչպես են կենդանի այրվում»,- պատմել է բանտարկյալ Ռոսենդո Սանչեսը` նշելով, որ ինքն ականատես է եղել, թե ինչպես էին պահակները կրակում իրենց բանտախցերից դուրս պրծնել փորձող մարդկանց վրա:
Տուժածների հարազատները, կենդանի մնացած բանտարկյալներն ու փորձագետները հայտարարել են, որ աղետի պատճառը, որի հետևանքով շատ բանտարկյալներ են զոհվել, պահակախմբի անփութությունն ու անարդար դատական համակարգն է:
Զոհված 359 բանտարկյալների ավելի քան կեսը դատապարտված չէին և գտնվում էին բանտում` սպասելով իրենց դատավարությանը:










































