Փետրվարի 16-ին` ժամը 12.30-ին, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Րաֆֆու փողոցի թիվ 103 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա մի երիտասարդի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:










































