Այսօր ամբողջ աշխարհոմ նշվում է ինքնաբուխ բարություն գործելու օրը ( Random Act of Kindness Day):
Այս ոչ պաշտոնական տոնին բարեգործական կազմակերպություններն առաջարկում են բոլոր մարդկանց՝ անկախ ապրելու վայրից, քաղաքացիությունից ու ազգությունից, որևէ բարի գործ կատարել: Ինքնաբուխ բարության միջազգային օրվա կազմակերպիչները կոչ են անում կարեկից լինել ուրիշի վշտին և չմոռանալ անշահախնդիր բարության մասին:
ԱՊՀ երկրներում այս տոնն առայժմ լայն տարածում չունի: Այնուամենայնիվ, որոշ հասարակական կազմակերպություններ բարեգործական միջոցառումներ են կազմակերպում:
Հոգեբաններն այն կարծիքի են, որ բարություն գործելը սեփական տրամադրությունը բարձրացնելու լավագույն միջոցն է: Գերմանացի գիտնականները պնդում են, որ երջակության գաղտնիքը «բարեգործական համբերության» մեջ է:











































