Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ստորագրահավաք Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը Հայաստան վերադարձնելու համար

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը սկսում է ստորագրահավաք` Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան վերադարձնելու նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը:

Այս առնչությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նամակ է գրել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպաններ Քեթրին Ջեյն Լիչին և Ջոնաթան Ջեյմս Էյվսին:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Աշխարհի թանգարաններում այսօր պահպանվում և ցուցադրվում են բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք հայկական մշակույթի նմուշներ են։ Մշակութային այդ արժեքների թվում են Բրիտանական թանգարանում պահպանվող Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը և ձեռքերը։

Մենք կոչ ենք անում Հայաստանին վերադարձնել մշակութային այդ մասունքները, քանի որ արվեստի և պատմական արժեքները պետք է պահպանվեն ու ցուցադրվեն այն երկրում, որտեղ ստեղծվել են և որի պատմության կրողներն են»։

Դեսպաններին հղված ուղերձում երախտիքի խոսք է ասվում Մեծ Բրիտանիային՝ հայկական մշակութային ժառանգությունը թուրքական վանդալիզմից փրկելու և պահպանելու համար։ «Սակայն պատմական արդարությունը պահանջում է, որպեսզի Անահիտ աստվածուհու արձանի մասունքները հայրենադարձվեն և հանգրվանեն ծագման երկրում։ Համոզված ենք՝ Մեծ Բրիտանիան կհարգի մեր նախաձեռնությունը և կվերադարձնի Անահիտ աստվածուհու արձանի մասունքները»,- ասված է ուղերձում։

Անահիտը Հայոց հեթանոսական դիցարանի գերագույն աստծո` Արամազդի դուստրն է, պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության աստվածուհին։ Անահիտը համապատասխանում է պարսկական Անահիտային, հունական Արտեմիսին, հռոմեական Դիանային, եգիպտական Նիիթին։ Մ.թ.ա. I դ. Անահիտը հայկական պետական գլխավոր աստվածուհին էր։
Նրա անունով էր կոչվում հայկական հեթանոսական տոմարի ամիսների 19-րդ օրը։ Անահիտը մայրության, արգասավորության ու պտղաբերության աստվածուհին է հին հայկական դիցարանում, գերագույն աստված Արամազդի դուստրը:

Անահիտի գլխավոր տաճարը գտնվել է Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանում, որտեղ նրա պաշտամունքն այնքան էր տարածված, որ ամբողջ գավառը կոչվել է Անահտական: Ք.ծ.ա. 34 թ. հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը պարթևական արշավանքի ժամանակ կողոպտել է տաճարի հարստությունը: Նրա զինվորները ջարդել են Անահիտի վիթխարի ոսկեձույլ արձանը, բաժանել իրար մեջ ու տարել Հռոմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում