ՀՀ ԱԻ նախարարությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի, ժամը 10.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ է Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:





































