«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀԿ հաջորդ ամիս կայանալիք համագումարի վերաբերյալ բավական զավեշտալի պատմություն է բացահայտվել:
«Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ն նախապԵս որոշել էր համագումարն անցկացնել մարտի 17-ին, սակայն հետագայում ՀՀԿ ԳՄ նիստում որոշում կայացվեց փոխել օրը և համագումարը նշանակել մարտի 10-ին»:
«ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, քանի որ ՀՀԿ-ում ամեն ինչ բարձիթողի վիճակում է, տևական ժամանակ նրանք չեն էլ նկատել որ Աժ ընտրությունների առաջադրումները սկսվում են մարտի 12-ից, ուստիև համագումարը հարկավոր է անել մինչև այդ ժամկետը:
«Եվ ահա, երբ պարզել են, որ իրենց համագումարը, այդ թվում՝ համամասնական ցուցակի ներկայացումը ժամկետանց կարող են լինել, ՀՀԿ ԳՄ-ում արագ փոխել են օրը՝ առաջադրման ժամկետի մեկնարկից երկու օր առաջ»:
Աժ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը, սակայն, թերթի հետ զրույցում հերքել է այս տեղեկությունները:
«Թեև հասկանալի է, որ նման բաները ՀՀԿ-ն պաշտոնապես չէր էլ հաստատի»:










































