«Հրապարակ»-ը գրում է, որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ով ժամանակ առաջ հայտարարել էր Հանրապետական կուսակցության հետ համագործակցության պատրաստակամության մասին, չի ներգրավվի ՀՀԿ համամասնական ցուցակում:
«Մենք հայտարարել ենք, որ առանձին ենք գնալու»,- հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի շուրջ կազմակերպված լսումների ժամանակ մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել է Հայրիկյանը՝ մեկնելով «ժողովրդավարության բանաձև» իր գիրքը:
«Իրենք սա պիտի ընդո-նեն, որ համագործակցենք»,- հավելել է Հայրիկյանը: Վերջինս, սակայն, սատարել է Հանրապետականի տեսակետին, որը դեմ է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելուն»:








































