Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը,Գերմանիայի դատախազությունը համապատասխան հարցում է ուղարկել երկրի խորհրդարան, որով օրենսդիրներից խնդրում է Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆին զրկել անձեռնմխելիությունից: Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ստուգվել են ստացված փաստաթղթերը, ինչպես նաև մամուլում հայտնվել են նոր հրապարակումներ: Դրանից հետո դատախազության մոտ նոր կասկածներ են առաջացել Վուլֆի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման առումով:
Նշվում է, որ անձեռնմխելիությունից զրկելն անհրաժեշտ է քննություն սկսելու համար: Դատախազությունում նյութեր են հավաքվել կինոպրոդյուսեր Դևիդ Գրենևոլդի կողմից Վուլֆի հանգիստը գերմանական տարբեր հյուրանոցներում ֆինանսավորելու համար: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դրա դիմաց պրոդյուսերը համապատասխան ֆինանսական երաշխիքներ է ստացել Ներքին Սաքսոնիա նահանգի կառավարության կողմից, որն այդ ժամանակ ղեկավարել է Վուլֆը:
Նախագահ Վուլֆն առաջ քաշված մեղադրանքները կտրականապես մերժում է:







































