Եվրահանձնաժողովը խրախուսել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի նախագիծը, ըստ որի՝ եկեղեցին պետք է անշարժ գույքի հարկ վճարի:
Նման քայլի իրագործումն իտալական գանձարանին տարեկան կբերի միլիարդավոր դոլարներ:
Այս առաջարկը կվերաբերի մի շարք կոմերցիոն ձեռնարկությունների, որոնց ղեկավարում է եկեղեցին:
Ներկայումս եկեղեցական անշարժ գույքն ազատված է հարկերից, քանի որ դրանց մեծ մասն օգտագործվում է կրոնական պահանջների համար:








































