Այսօր դատալսման ընթացքում հայտարարվել է, որ բրիտանացի նախկին մոդելը կախվել է՝ տարիներ շարունակ ատամնացավից տառապելու պատճառով:
Daily Mail-ը գրում է, որ 41-ամյա Դորիան Թոմսոնը, ով որպես մոդել է աշխատել ճապոնական նորաձևության ընկերությունում, նաև տառապել է Ehlers-Danlos ախտանիշի պատճառով, որը մկանների և հյուսվածքների էլաստիկություն է առաջացնում:
Բայց դատարանում ասվել է, որ Թոմսոնը 6 տարի շարունակ ցավ է զգացել իր բոլոր ատամներում: Նրա ընկեր Ռոս Լինգվորթն ասել է, որ դրա պատճառով Դորիանը նաև քնի խանգարումներ է ունեցել և չի կարողացել նորմալ սնվել:
Ցավն այնքան ուժեղ է եղել, որ Դորիանը վերջին մի քանի տարիների ընթացքում փորձել է այն մեղմել մորֆինի միջոցով:
Նրա ընկերը հավատացած է, որ ատամնացավն առաջացել է այն բանից հետո, երբ Դորիանը գնացել է ատամնաբույժի մոտ, ով սխալ բուժում է իրականացրել: Այժմ Ռոսը փորձում է ապացույցներ հավաքել և մեղադրել ատամնաբուժական ընկերությանն այն բանից հետո, երբ դեկտեմբերի 7-ին ընկերոջը հադիպելու փոխարեն՝ նրան բնակարանում կախված է գտել:











































