Facebook-ի գորածադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը պրոֆիլ է ստեղծել Pinterest սոցիալական ցանցում, որը համարվում է 2012 թվականի «ամենաթեժ» ցանցը:
Daily mail-ը գրում է, որ, ըստ երևույթին, պրոֆիլն իրական է և կապված է Facebook–ում Ցուկերբերգի էջի հետ:
12 միլիոն օգտատեր ունեցող սոցիալական ցանց կարելի է մուտք գործել հենց Facebook-ի գրանցման տվյալներով:
Ցուկերբերգը ցանցում արդեն «հետևում է» 125 մարդու, բայց ինքը շատ քիչ նյութ ունի տեղադրած իր էջում:
Ցանցը, որը ԱՄՆ-ում ունի 12 միլիոն օգտատեր, ամենաարագն է հասել նման տվյալների:








































