Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Կիպրոս:
Կառավարության ներկայիս ղեկավար Նեթանյահուն առաջին իսրայելցի առաջնորդն է, ով պաշտոնական այց է կատարել Նիկոսիա, որտեղ երկու երկրների առաջնորդները կքննարկեն առևտրային և քաղաքական հարաբերությունների ամրապնդման հարցեր:
Վարչապետը հանդիպում է ունենալու Կիպրոսի նախագահի և տարբեր քաղաքական գործիչների հետ: Երկու երկրների նախկին հարաբերությունները սառն էին, որովհետև Կիպրոսը մեծ զգուշությամբ էր վերաբերվում Իսրայելի և Թուրքիայի ռազմական և առևտրային հարաբերություններին, քանի որ Թուրքիան չի ճանաչում Կիպրոսը որպես անկախ պետություն:
Այն ժամանակից ի վեր, երբ լարվեցին Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները, Կիպրոսը ձգտում է ամրապնդել հարաբերությունները հարևան երկրների հետ և թույլ չտալ Թուրքիայի դերի մեծացմանը Միջերկրածովյան շրջանում:









































