Իրանն աշխարհին հայտնել է, որ ցանկանում է վերսկսել միջուկային բանակցությունները՝ «նոր նախաձեռնություններով», իսկ Ֆրանսիան ասել է, որ Թեհրանն այժմ պատրաստ է իր միջուկային ծրագրի վերաբերյալ առաջացած անհանգստությունների մասին խոսել:
Reuters-ը հաղորդում է, որ Թեհրանն առաջարկն արել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր ներկայացուցչին ուղղված նամակում այն բանից հետո, երբ մեկ օր առաջ անհանգստությունները մեծացել էին՝ նավթի գների բարձրացման հետ կապված:
Իրանի նախագահը չորեքշաբթի օրը խոստացել էր «չհեռանալ ատոմային ճանապարհից»,և այն որ պետական լրատվամիջոցները հայտնում են բանակցությունների վերսկսման մասին, կասկածներ է հարուցում նրա վերաբերյալ, թե իրականում ինչպիսին են Իրանի նկատառումները:












































