Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մասնակցելու է G-20-ի արտգործնախարարների հանդիպմանը, որը տեղի է ունենալու փետրվարի 18-20-ը Մեքսիկայում:
Այս տարի G-20-ում նախագահող Մեքսիկան այդ հանդիպմանը մասնակցելու հրավեր է ուղարկել Ադրբեջանին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը: Վերջինս ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ, այդ հանդիպմանը մասնակցելու հրավեր է ստացել 10 երկիր, որոնցից մեկն Ադրբեջանն է, որն առաջին անգամ ներկայացված կլինի G-20-ի հանդիպման ժամանակ:









































