Ինչպես սպասվում էր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դրական որոշում է կայացրել ԲՀԿ-ին անդամակցելու` Հայաստանի նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի դիմումի վերաբերյալ և նա այսուհետ ԲՀԿ-ի անդամ է:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, որոշումը կայացվել է Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ հրավիրված հավաքում` երեկ նրա Հայաստան վերադառնալուց հետո:
Հայտնի է նաև ԲՀԿ-ի համագումարի օրը. այն կկայանա մարտի 17-ին Մարզահամերգային համալիրում:









































