Բոսնիայի սերբերի նախկին ղելավար Ռատկո Մլադիչի դեմ դատավարությունը նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալում (ՆՀՄՏ) կսկսվի 2012 թ. մայիսի 14-ին: Այս մասին ասվում է ՆՀՄՏ մամուլի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ նախատեսվում էր դատավարությունը սկսել մարտի 27-ին: Սակայն օրը որոշվեց տեղափոխել՝ «կողմերին ժամանակ տալու բոլոր մինչդատական նախապատրաստություններն ավարտելու համար»,- հաղորդում է ITAR-TASS-ը:
Մեղադրող կողմը հայտնել է, որ պատրաստվում է կանչել ընդհանուր առմամբ 410 վկայի և ներկայացնել շուրջ 28 հազար ապացույց: Նախնական գնահատականներով՝ դրանք ներկայացնելու համար նրան կպահանջվի մոտ 200 աշխատանքային ժամ:
Դատավարության օրը փոխելու վերաբերյալ Մլադիչի պաշտպանների արձագանքն առայժմ հայտնի չէ: Ավելի վաղ նրա փաստաբանը հայտնել էր, որ իրենք պատրաստ կլինեն դատավարությանը ոչ շուտ, քան 2012 թ. սեպտեմբերին:
Հիշեցնենք, Մլադիչը մեղադրվում է 1992-1995 թթ. Բոսնիա և Հերցեգովինայի պատերազմի ժամանակ ցեղասպանության, պատերազմի կանոները խախտելու, մարդկության դեմ հանգագործության մեջ: Մեղադրական գործը ներառում է 11 կետ:








































