Կոսովոյի սերբ բնակչության շրջանում հանրաքվե անցկացնող հանձնաժողովը հայտարարել է փետրվարի 15-ին տեղի ունեցած քվեարկության նախնական արդյունքները: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, սերբերի 99.74 %-ը «ոչ» է պատասխանել այն հարցին՝ արդյոք իրենք պաշտպանում են Կոսովոյի հանրապետության ստեղծումը: Այսպիսով, սերբերն իրենց անվստահությունն են հայտնել երկրամասի ալբանական ղեկավարությանը:
Հանրաքվեն անցկացվել է Կոսովոյի հյուսիսի՝ սերբերով բնակեցված 4 շրջաններում: Քվեարկությանը մասնակցելու իրավունք է ստացել 35,500 մարդ: Քվեարկությանը մասնակցել է ձայների իրավունք ունեցողների 75%-ը: Այն անցկացվել է 2 օր՝ փետրվարի 14-ին և 15-ին:
Գործակալությունը նշում է, որ Կոսովոյի սերբերը հանրաքվե են անցկացրել՝ վախենալով, որ Սերբիան կհրաժարվի Կոսովոյի նկատմամբ նկրտումներից, եթե նրան ընդունեն ԵՄ:
Այնուամենայնիվ, հանրաքվեն իրավական բնույթ չունի: Պաշտոնապես այն չեն պաշտպանել ոչ Բելգրադը, որ միջազգային հանրությունը: Կոսովոյի ղեկավարությունը դատապարել է հանրաքվեն և դրա կազմակերպման համար մեղադրել Սերբիայի կառավարությանը:
Կոսովոյի հանրապետությունը, որի բնակչության մեծ մասը կազմում են էթնիկ ալբանացիներ, Սերբիայից անջատվելու մասին հայտարարել է 2008 թ. փետրվարին:
Կոսովոյի 2 միլիոնանաոց բնակչության մեջ սերբերը կազմում են 5-10%:









































