Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեղադրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին Սիրիայի վերաբերյալ Մոսկվայի առաջարկները չընդունելու համար:
Press TV-ի փոխանցմամբ՝ Լավրովը, ելույթ ունենալով Վիեննայում, ասել է՝ Արևմուտքը «դռները փակել էր» փետրվարի 5-ին օրինագիծը անցկացնելու հնարավորությունների առջև` արհամարհելով Ռուսաստանի առաջարկը` հակամարտության տարածքից հակադամասկոսյան զորքերը հեռացնելու վերաբերյալ:
Լավրովը նաև հայտնել է, որ ահաբեկիչները և «Ալ-Քաիդայի» անդամները նույնպես անընդմեջ բախումներ են ունենում Սիրիայի կառավարական զորքերի հետ:
Լավրովը մասնակցել է Ավստրիայի մայրաքաղաքում այսօր կայանալիք քննարկմանը՝ նվիրված Աֆղանստանում թմրամիջոցների մաքսանենգության նվազեցման ուղիներին: