Tuesday, 23 06 2026
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մայիսյան սինդրոմ

Կոալիցիոն նոր հայտարարությունից ակնհայտ է, որ իշխանական ուժերը, առավելապես՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, հստակ պայմանավորվել են համատեղ նախընտրական տակտիկայի շուրջ: ՕԵԿ-ն, իհարկե, այս հարցում ընդամենը լուռ համաձայնողի դերում է և կբավարարվի նրանով, ինչ կտա կամ կասի Սերժ Սարգսյանը: Իսկ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կարծես թե նստել են ու պայմանավորվել, որ եթե շարունակեն իրար խանգարել, ապա դրանով ավելի շատ կօգնեն ընդդիմությանը, կամ կարող են օգնել ընդդիմությանը, հետևաբար առնվազն անհրաժեշտ է, որ գոնե մինչև մայիսի 6-ը իրար օգնեն, իսկ հետո կտեսնեն, թե ինչ անել և ինչպես: Այդ հետոյի հարցը, սակայն, առավել քան հետաքրքրական է:

Եթե նախընտրական շրջանում ԲՀԿ խնդիրը լինի հնարավորինս շատ ձայն վերցնել ընդդիմությունից, ինչը, թերևս, հենց այդպես էլ կա, այսինքն՝ հենց դա էլ լինելու է ԲՀԿ խնդիրը իշխանական գլոբալ խաղում, ապա արդյո՞ք «Բարգավաճ Հայաստանը», ընդդիմությանը զրկելով ձայնից, հետևաբար՝ նաև հետընտրական փաստարկներից, չի փորձի այդ ամենը իր ձեռքին փաստարկ դարձնել արդեն ընդդեմ Սերժ Սարգսյանի: Այսինքն՝ լինում է ընտրություն, Հանրապետականն իր վարչական և ֆինանսական ռեսուրսի շնորհիվ փորձում է հավաքել՝ ինչքան ինքն է կարող, իսկ մնացյալն էլ փորձում է հավաքել ԲՀԿ-ն՝ որքան կարող է հավաքել ընդդիմադիր ընտրազանգվածից: Իսկ այդ ընտրությունից հետո մեկ էլ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է, որ ինքը իր հավաքած ձայների տերն է և ոչ մի տոկոս չի զիջի ՀՀԿ-ին: Արդյոք հնարավո՞ր է նման բան, նման զարգացում: Արդյոք «Բարգավաճ Հայաստանն» իրեն թույլ կտա՞ նման հանդգնություն կամ համարձակություն՝ այդ տոնով խոսել ՀՀԿ-ի կամ Սերժ Սարգսյանի հետ: Դա իսկապես հետաքրքիր հարց է, որը կարծես թե չունի միարժեք պատասխան:

Այն, որ ընտրությանը ԲՀԿ հավաքած ձայները ավելի շատ են լինելու, քան ՀՀԿ-ինը՝ անկասկած է: «Բարգավաճ Հայաստանը», ի տարբերություն Հանրապետականի, իսկապես ունի զգալի հանրային վարկանիշ: Եթե դրան գումարվում են նաև Ծառուկյանի փողերը, նաև վարչական որոշակի ռեսուրսը, որ ունի ԲՀԿ-ն, ապա պատկերը դառնում է ՀՀԿ համար առավել քան մտահոգիչ: Եվ հենց այդ իրողությունն էր նաև ՀՀԿ-ԲՀԿ հակադրության շարժառիթներից մեկը, երբ Սերժ Սարգսյանը չէր կարող հանդուրժել իր կողքին այնպիսի մի ներշխանական ուժ, որն ավելի մեծ է, քան այն ուժը, որ կա Սարգսյանի ձեռքին: Բայց եթե այսօր ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հանդես են գալիս նոր պայմանավորվածության մասին հայտարարությամբ, ուրեմն Սարգսյանին հաջողվել է «Բարգավաճ Հայաստան»-ի հավակնությունները սանձել: Ինչով է հաջողվել՝ դժվար է միարժեք ասելը. դրանում կարող են դեր կատարած լինել թե՛ ԲՀԿ հանդեպ ոստիկանական «օպերացիաները», թե՛ նաև սպառնալիքը այն մասով, որ իրար հետ երկար կռվելու դեպքում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կարող են պարզապես ջուր լցնել ընդդիմության ջրաղացին:

Համենայն դեպս, եթե «Բարգավաճ Հայաստանը» հանդարտվել է, ուրեմն Սերժ Սարգսյանին կա՛մ հաջողվել է ինչ-որ կերպ ահաբեկել ԲՀԿ-ին, կա՛մ էլ պարզապես ԲՀԿ-ն ստացել է որոշակի հետընտրական խոստումներ, որոնք ավելին են, քան կուսակցության ներկայիս դերակատարությունը: Առաջին դեպքում՝ եթե Սերժ Սարգսյանին հաջողվել է պարզապես զսպել ԲՀԿ-ին տարբեր ճնշումների միջոցով, հազիվ թե «Բարգավաճ Հայաստանը» համարձակվի ընտրությունից հետո դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ և նրա առաջ դնել պահանջներ ավելի, քան պայմանավորվել են, որովհետև ընտրությունը հանդարտ անցկացնելուց հետո Սերժ Սարգսյանն իրեն կարող է ավելի ուժեղ զգալ, իսկ այդ դեպքում ԲՀԿ համար էլ ավելի դժվար կլինի խոսել նրա հետ, այն էլ՝ պահանջների լեզվով: Իսկ եթե Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը պայմանավորվել են հետընտրական որոշակի պայմանների շուրջ, ապա այդ դեպքում արդեն հետընտրական նոր պահանջներ ներկայացնելը Ծառուկյանի համար կնշանակի պայմանավորվածությունների խախտում: Իսկ դա, Հայաստանի իշխանության մեջ առկա համակարգային բնույթի պայմաններում, երբ ամեն ինչ հիմնված է պայմանավորվածությունների վրա, էական հանգամանք է և կարող է թուլացնել կրկին հենց պայմանավորվածությունը խախտողի դիրքերը:

Այդպիսով, Գագիկ Ծառուկյանը կարծես թե չունի հետընտրական նոր պահանջներ ներկայացնելու հնարավորություն: Բայց այստեղ կարևոր է այն, թե արդյոք կա՞ն որոշակի պայմանավորվածություններ հետընտրական զարգացումների վերաբերյալ: Բանն այն է, որ դրանք կարող են չլինել, այսինքն՝ Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը, կարող է, չունեն հետընտրական էական պայմանավորվածություններ և դրա շուրջ կծավալեն առանձին քննարկումներ ընտրության ընթացքում ընդդիմության վտանգը հաղթահարելուց հետո: Այդ դեպքում իրավիճակը իշխանության ներսում կարող է բարդանալ ընտրությունից հետո, ինչպես եղավ օրինակ 2007 թվականին, երբ Դաշնակցությունը երկար ժամանակ հրաժարվում էր կոալիցիա կազմել Սերժ Սարգսյանի հետ, և միայն տևական բանակցություններից հետո հաջողվեց Դաշնակցությանը սանձել՝ նախագահական ընտրություններին ընդառաջ:

Կոնկրետ «Բարգավաճ Հայաստան»-ի պարագայում նույն բանը եղավ Երևանի քաղաքապետի ընտրությունից հետո, երբ «Բարգավաճ Հայաստանը» երկար ժամանակ հապաղում էր ընտրության արդյունքի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելուց և միայն որոշ ժամանակ անց ԲՀԿ-ն ընդունեց արդյունքները՝ չդիմելով բոյկոտի, ինչպես Հայ ազգային կոնգրեսը: Մինչդեռ բոյկոտի պարագայում, դեռ 2009 թվականին կարող էր էապես նոր քաղաքական իրավիճակ ստեղծվել Հայաստանում: Ներկայումս, 2012 թվականի մայիսից հետո շատ հավանական է 2007 թվականի և 2009 թվականի մայիսներից հետո առկա ներիշխանական իրավիճակի կրկնությունը, երբ հաղթահարելով ընդդդիմությանը՝ իշխանությունը երկար ժամանակ չի կարողանում գալ ներքին պայմանավորվածությունների: Ընդ որում, դրա բավական ծանրակշիռ վկայություն է թվում այն, որ «Բարգավաճ Հայաստան»-ին անդամակցելու դիմում է ներկայացրել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ մարդ, որը համարվում է Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ զինակիցներից մեկը և ներկայումս աչքի է ընկել Սերժ Սարգսյանի հասցեին բավական սուր քննադատությամբ:

Այս հանգամանքն ինքնին վկայում է, որ իշխանության ներսում բավական հետաքրքիր հետընտրական զարգացումներ են սպասվում, որոնք, թերևս, կարող են ստվերել նույնիսկ ամենաթեժ նախընտրական շրջանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում