Նոր հարցումների արդյունքում պարզվել է, որ դեռահաս աղջիկները հաճախ չեն նախաճաշում` այդկերպ խուսափելով գիրանալուց:
Daily mail-ը գրում է, որ Բրիտանիաի 14-15 տարեկան աղջիկների մեկ երրորդը գրեթե ամեն օր հրաժարվում է նախաճաշից, իսկ ամեն հինգը` նաև ճաշից:
Հարցման արդյունքները նաև ցույց են տալիս, որ ներկայիս սերնդի շրջանում այս ցուցանիշը կրկնապատկվել է` ի տարբերություն նախորդ սերնդի: Հարցումներն իրականացրել է School Food Trust-ը, որի խոսնակ Քլեյր Ռիեն ասում է, որ ճաշից հրաժարվելը ազդում է երեխաների ուսման վրա:
Հետազոտությունը ևս մեկ անգամ ապացուցել է, որ առողջ ճաշից հետո աշակերտները առավել կենտրոնացած են լինում դասերի ընթացքում:









































